Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքները։
«Մարդիկ կարծում են, թե կան հեշտ խմբեր, բայց իրականում մակարդակը շատ հավասար է։ «Մահվան խումբ» գոյություն չունի։ Սա պատմական առաջնություն է լինելու, քանի որ բոլոր մասնակիցների մակարդակը բացառիկ է։ Նման հանդիպումները ստիպում են խաղալ հնարավորությունների առավելագույն սահմաններում»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում AP News-ը։
Նշենք, որ Իսպանիան ընդգրկվել է H խմբում, որտեղ ուժերը կչափի Ուրուգվայի, Սաուդյան Արաբիայի և Կաբո Վերդեի ընտրանիների հետ։
Հիշեցնենք՝ ԱԱ-2026-ը կանցկացվի ամռանը երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ 48 հավաքականի մասնակցությամբ։ Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինան է: