Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նախարարությունը կոչ է արել վարորդներին օգտագործել բացառապես ձմեռային անվադողեր։
Ըստ հաղորդագրության՝ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
ՆԳՆ-ն հավելել է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
