https://arm.sputniknews.ru/20251206/chernvobili-aek-um-sarkvofagy-kvorcrel-e-anvtangutjan-apahvovman-gvortsarujtnery-magate-96602097.html
Չեռնոբիլի ԱԷԿ-ում սարկոֆագը կորցրել է անվտանգության ապահովման գործառույթները. ՄԱԳԱՏԷ
Չեռնոբիլի ԱԷԿ-ում սարկոֆագը կորցրել է անվտանգության ապահովման գործառույթները. ՄԱԳԱՏԷ
Sputnik Արմենիա
Անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն ավարտել էին սարկոֆագի անվտանգության համալիր գնահատումը, որը լրջորեն վնասվել էր անօդաչու թռչող սարքի հարվածի և դրան հաջորդած… 06.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-06T11:28+0400
2025-12-06T11:28+0400
2025-12-06T11:28+0400
մագատէ
https://cdn.am.sputniknews.ru/img/314/99/3149924_0:111:3144:1880_1920x0_80_0_0_df83f8fa447dba9c3604399e85bace07.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Չեռնոբիլի ԱԷԿ-ում նոր սարկոֆագը դադարել է կատարել անվտանգության ապահովման հիմնական գործառույթները: Այս մասին հաղորդում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ):ՄԱԳԱՏԷ-ն խորհուրդ է տվել չդադարեցնել նոր սարկոֆագի պաշտպանիչ կառուցվածքի վերանորոգման և ուժեղացման աշխատանքները:«Տանիքում իրականացվել են ժամանակավոր վերանորոգման աշխատանքներ, սակայն ժամանակին համապարփակ վերականգնումը մնում է կարևոր՝ հետագա քայքայումը կանխելու և երկարաժամկետ միջուկային անվտանգությունն ապահովելու համար», – կազմակերպության կայքում հրապարակված զեկույցում ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։Ավելի վաղ Չեռնոբիլի ԱԷԿ-ի ավերված էներգաբլոկը ծածկող սարկոֆագը հարձակման էր ենթարկվել անհայտ ԱԹՍ-ի կողմից: Այն ժամանակ Կիևի ռեժիմը փորձել էր միջադեպի համար մեղադրել Ռուսաստանին, սակայն ոչ մի ապացույց չէր կարողացել ներկայացնել։Ինչպես բազմիցս նշել է ռուսական կողմը, Մոսկվան հարվածներ չի հասցնում Ուկրաինայի միջուկային էներգետիկայի ենթակառուցվածքներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/314/99/3149924_413:0:3144:2048_1920x0_80_0_0_53447a7ba67cb421a1bfa84eea24bcab.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մագատէ
Բաժանորդագրվել
Անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն ավարտել էին սարկոֆագի անվտանգության համալիր գնահատումը, որը լրջորեն վնասվել էր անօդաչու թռչող սարքի հարվածի և դրան հաջորդած բռնկման հետևանքով:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Չեռնոբիլի ԱԷԿ-ում նոր սարկոֆագը դադարել է կատարել անվտանգության ապահովման հիմնական գործառույթները: Այս մասին հաղորդում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ):
«Առաքելությունը հաստատել է, որ նոր սարկոֆագը կորցրել է անվտանգության ապահովման իր հիմնական գործառույթները, բայց նաև հայտնաբերել է, որ այն կրող կոնստրուկցիաները կամ մոնիտորինգի համակարգը անդառնալի վնասվածք չեն ստացել»,- նշվում է գործակալության հայտարարությունում։
ՄԱԳԱՏԷ-ն խորհուրդ է տվել չդադարեցնել նոր սարկոֆագի պաշտպանիչ կառուցվածքի վերանորոգման և ուժեղացման աշխատանքները:
«Տանիքում իրականացվել են ժամանակավոր վերանորոգման աշխատանքներ, սակայն ժամանակին համապարփակ վերականգնումը մնում է կարևոր՝ հետագա քայքայումը կանխելու և երկարաժամկետ միջուկային անվտանգությունն ապահովելու համար», – կազմակերպության կայքում հրապարակված զեկույցում ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Ավելի վաղ Չեռնոբիլի ԱԷԿ-ի ավերված էներգաբլոկը ծածկող սարկոֆագը հարձակման էր ենթարկվել անհայտ ԱԹՍ-ի կողմից: Այն ժամանակ Կիևի ռեժիմը փորձել էր միջադեպի համար մեղադրել Ռուսաստանին, սակայն ոչ մի ապացույց չէր կարողացել ներկայացնել։
Ինչպես բազմիցս նշել է ռուսական կողմը, Մոսկվան հարվածներ չի հասցնում Ուկրաինայի միջուկային էներգետիկայի ենթակառուցվածքներին։