Շիրակի մարզպետի 2 խորհրդականները կիրակի օրվա համար մարդ են հավաքում. ահազանգ

Oragir.News-ին քաղաքացիներից մեկը ահազանգում է, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ վաղվա «պատարագին» Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի 2 խորհրդականներ` Վանիկ Մարտիրոսյանն ու Գոռ Սարոյանը կիրակի օրվա համար մարդ են հավաքում, տնօրեններին հրահանգված է ներկա լինել և հետներն էլ մարդ բերել։

«Բոլոր իրենց ենթական կառույցներին խորհրդականները հրամայել են տնօրենները գան, հետներն էլ մարդ բերեն։ Ասել են նաև, որ Շիրակի մարզի ՔՊ-ականները պիտի ներկա լինեն, էլի հետները մարդ տանեն։ Էդ օրը եթե ուշադիր լինեք, ապա էդտեղ կտեսնեք գրեթե միշտ նույն մարդկանց, այսինքն` պոլիկլինիկաների աշխատողներ, մանկավարժներ ու իրենց ծանոթ-բարեկամներին»,-նշեց Oragir.News-ի աղբյուրը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի օգնական Գոռ Սարոյանը մոտ մեկ ամիս առաջ հայտնվել էր աղմկոտ պատմության մեջ։ Գոռ Սարոյանն ու վերջինիս սանիկը ծեծի էին ենթարկել պարեկային ծառայողին, բայց ուշագրավն այն է, որ պարեկին ծեծած Շիրակի մարզպետի խորհրդականը ոչ միայն աշխատանքից չի ազատվել, այլ նաև վայելում է ազատությունը։

Leave a Comment