Կանադան հանել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից

Կանադան Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից, հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը։

«Մանրակրկիտ վերանայումից հետո Կանադայի կառավարությունը Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող օտարերկրյա պետությունների ցանկից, ինչպես նաև «Հայաթ Թահրիր ալ-Շամը» հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկից», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment