ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կառուցողական բանակցություններ են վարել Ուկրաինայում խաղաղության առաջխաղացման վերաբերյալ, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Երկու օրվա ընթացքում խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հանդիպել են Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Գնատովի հետ՝ Ուկրաինայում երկարատև և արդար խաղաղության հասնելու ուղու առաջխաղացման վերաբերյալ կառուցողական բանակցություններ վարելու համար», – հայտարարել է նախարարությունը բանակցությունների վերջին փուլից հետո։
ԱՄՆ-ի և Կիևի պատվիրակությունները համաձայնել են, որ կարգավորման համաձայնագրի իրական առաջընթացը կախված է Ռուսաստանի լուրջ պատրաստակամությունից ՝ ցուցադրելու խաղաղության նկատմամբ հանձնառություն։