Սրբազան հայրերը վստահ են՝ մեր ինքնության, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման.Գառնիկ Դանիելյան

Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանի հետ ԱԱԾ մեկուսարանում այսօր տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
  🔷Ցավոք, տեսակցությունները փակ են նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ:
 🔷Սրբազան հայրերը հետևելով վերջին շրջանում կատարվող իրադարձություններին՝ շարունակում են վստահ լինել, որ մեր ինքնության, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման: 🔷Վարչակարգի պարագլուխն անցնելով բոլոր սահմանները և վերազանցելով իր լիազորությունները՝ հիմա էլ ԱԱԾ-ի միջոցով է փորձում ստիպել հոգևորականներին, որպեսզի Պատարագի ժամանակ զեղչեն Վեհափառի անունը:

 🔷Այսպիսի ճղճիմ և հակաօրինական քայլերը բնորոշ են լեգիտիմությունն ու հանրային վստահությունը կորցրած, այլևս միայն ուժային կառույցներին ապավինող ռեժիմներին:

🔷Նշեմ նաև, որ Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, դատարանը քննարկելու է Բագրատ Սրբազանի մասնակցության և խափանման միջոցի փոփոխման հարցը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան

 

Leave a Comment