Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցու բակում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունել են «վեհափառ» վանկարկումներով։

Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցու բակում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունել են «վեհափառ» վանկարկումներով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում կաթողիկոսը հանդես էր եկել խոսով, որտեղ, մասնավորապես, նշել է. «Այսօր նույնպես մեր հայրենիքը և Հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Անցնող հինգ տարիների ընթացքում Արցախյան պատերազմի Արցախի հայաթափման և մեր հոգևոր մշակութային արժեքների ոչնչացման ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետևանքով դեռևս արնահոսում են ազգի զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայորդիների ազատ արձակման և չընդհատվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու հարցերը, որոնք կարոտ են ամենքիս միասնական ջանքերի և հետևողականության։

Հայրենիքում տիրող դժվարին իր վիճակում խիստ մտահոգիչ է նաև իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը, որոնք ապօրինի քայլեր և բռնաճնշումներ են սանձազերծել բարձրաստիճան եկեղեցականության դեմ։ Գիտեք, որ անազատության մեջ են գտնվում երեք սրբազաններ, ազգային մեծ բարերարը և այլ հայորդիներ։ Այսօր տեղեկացանք, որ ևս մեկ սրբազան՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան ձերբակալված է կալանքի տանելու համար»։

Leave a Comment