Ըստ լուրերի՝ Գյումրիում մարդկանց պարտադրում են կիրակի առավոտյան գնալ Յոթվերք եկեղեցի ու ապահովել Նիկոլի «մասսովկան»

Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ քայլիստ դավաճանաոհմակը և դրանց սպասարկողները լծվել են անպատվաբեր գործի: Дեկտեմբերի 7-ին՝ երկրշարժի հերթական տարելիցի օրը,  Յոթվերք եկեղեցին օկուպացնող Նիկոլի թափառաշրջիկների շապիտոյին գոհացնելու համար «մասսովկա» են հավաքում Վարդանանց հրապարակում՝ աղանդավոր ֆյուրերիկին ցույց տալու, որ նա Գյումրիում, ԻԲՐ, շատ ընդունված է…

Ըստ Գյումրիում տարածվող լուրերի՝ քաղաքի գրեթե բոլոր դպրոցների և բժշկակական հաստատությունների աշխատակիցներին ուղղակի ՀՐԱՀԱՆԳՎԱԾ է դեկտեմբերի 7-ին՝ ժամը 9.30-ից 10.00, լինել Յոթվերք եկեղեցու հուշարձանի մոտ՝ Նիկոլին և նրա թափառաշրջիկներին դիմավորելու համար…

Նիկոլի մտասևեռվածությունը Յոթվերքի նկատմամբ նաև անձնավորված է. նա շարունակում է վրեժխնդիր լինել իր կողմից բանտարկված Միքայել Սրբազանից։

Նիկոլը նաև չի կարող ներել գյումրեցիներին 2021 և 2025 թվականների ՏԻՄ ընտրությունները… Չմոռանաք, թե ինչպես նա չշնորհավորեց նաև գյումրեցիներին քաղաքի տոնի կապակցությամբ…

Հետաքրքիր է՝ այսքան աղմուկից, խայտառակվելուց հետո, երբ Շիրակի թեմի ոչ մի քահանա չի համաձայնել Նիկոլի պատվերը կատարել, ի՞նչն է ստիպում դավաճանի Գյումրվա ներկայացուցիչներին կաշվից դուրս գալով՝ «մասսովկա» ապահովել…

Գյումրիի հետ գրեթե կապ չունեցող, բայց գյումրեցի ներկայացող քայլիստնե՛ր, դուք արդեն պարտվել եք, քանի որ Նիկոլը ստիպված է իր թափառական ինչ-որ «քահանայի» բերել Գյումրի, որ իր համար «պատարագ» անի և պարտվել եք, քանի որ ամենանիկոլական քահանան նույնիսկ չհամաձայնեց ձեր շեֆի ցանկությունը կատարել։

Ավելին՝ բարձրաձայնեց այդ մասին՝ խայտառակելով այդ միջոցառման կազմակերպիչներին…

Գյումրիի հետ կապ չունեցող, բայց գյումրեցի ներկայացող քայլիստնե՛ր, դուք պարտվել եք, քանի որ, ըստ Գյումրիում տարածվող լուրերի, մարդկանց ՊԱՐՏԱԴՐՈՒՄ եք գնալ ձեր ֆյուրերիկի հետ շաբաշ-փարթիի՝ ստորացնելով նրանց…

Դպրոցների և բուժհաստատությունների հարգելի աշխատակիցներ, եթե այն լուրերը, որ ձեզ պարտադրում են գնալ Նիկոլ Անհողի հակաեկեղեցական փարթիին, համապատասխանում են իրականությանը, ապա դուք ունեք երկու տարբերակ՝ գնալ, և հենց Նիկոլը կգա, հեռանալ այդ վայրից՝ ցույց տալով ձեր վերաբերմունքն այդ ամենի նկատմամբ կամ էլ չգնալ ընդհանրապես, և այդ օրը մասնակել այլ եկեղեցիներում մատուցվող պատարագներին…

 Դուք դրանով նաև ցույց կտաք ձեր անհամաձայնությունը Նիկոլի՝ ՀԱԵ-ի և հատկապես Միքայել Սրբազանի դեմ վարած քաղաքականության նկատմամբ…

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Leave a Comment