«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, թե ում է համարում իր կարիերայի լավագույն մարզիչը։
«Ինձ համար Գվարդիոլան եզակի է։ Իհարկե, կան աներևակայելի ուժեղ այլ մարզիչներ, բայց նրա մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա։ Ինձ համար նա անմրցելի է։ Երբ խոսքը վերաբերում է խաղի նկատմամբ նրա տեսլականին, խաղին նախապատրաստվելուն և խաղացողների հետ շփմանը, նա իսկապես կատարյալ մարզիչ է։ Նա լավագույնն է, և մենք բախտավոր էինք, որ նրան ունեինք «Բարսելոնայում»», – Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Մեսսին «Բարսելոնայի» կազմում խաղացել է 17 մրցաշրջան։ 778 խաղում նա խփել է 672 գոլ և նվաճել 35 գավաթ։ Գվարդիոլան կատալոնացիների գլխավոր մարզիչն է եղել 2008-2012 թվականներին։ Այդ ընթացքում ակումբը նվաճել է ռեկորդային՝ 14 գավաթ։