Փաստաբանների պալատի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի և Օ Դը Սենի փաստաբանների միության համաժողովներին

Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի և ՀՀ Փաստաբանական ակադեմիայի պատվիրակությունը մասնակցել է Ֆրանսիայի Փարիզի փաստաբանների միության և Օ Դը Սենի փաստաբանների միության տարեկան համաժողովներին:

Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Փարիզի փաստաբանական դպրոցում: Փարիզի փաստաբանական դպրոցում տեղադրված է նաև հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրապի (1861-1915) հուշատախտակը՝ ի նշան հայ ազգի և մասնագիտության նկատմամբ հարգանքի:

Փարիզի փաստաբանական դպրոցի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ ապագայում արդյունավետ համագործակցելու համար:

Leave a Comment