Պետք է ընդունենք, որ այս մրցաշրջանում մենք ամենաարագ թիմը չենք․ Ֆերստապեն

Ֆորմուլա 1-ի աշխարհի քառակի չեմպիոն, «Ռեդ Բուլի» նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը խոսել է Աբու Դաբիում կայանալիք մրցաշրջանի եզրափակիչ փուլի մասին, տեղեկացնում է BBC-ն։

«Շատ լուրջ պայքար կա։ Տիտղոսը չնվաճելու դեպքում շատ չեմ տխրելու․ գիտեմ, որ իսկապես լավ մրցաշրջան եմ անցկացրել, և դա հիանալի զգացողություն է։ Եթե պարտվենք, ցավալի չի լինի, որովհետև գիտեմ, թե որտեղ ենք մենք ձախողվել։ Պետք է ընդունենք, որ այս մրցաշրջանում մենք ամենաարագ թիմը չենք»,- ասել է Ֆերստապենը։

Աբու Դաբիի գրան պրին կկայանա դեկտեմբերի 7-ին։

Leave a Comment