Դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Կառավարությունը հանրայնացրել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի 13 փաստաթուղթ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019 թվականի փաստաթուղթն արժանացել է ընդդիմադիրների քննադատությանը:
Մինսկի խումբը պաշտոնապես դադարեցրել է գործունեությունը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է առողջության համապարփակ ապահովագրության և զինծառայությունը կես տարով կրճատելու մասին նախագծերը:
Երևանն ու Բրյուսելը համագործակցության նոր փաստաթուղթ են ստորագրել:
Բաքուն հայտարարել է 2026-ին Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին:
Կալանավորվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսները պահանջել են դադարեցնել 10 եպիսկոպոսի պաշտոնավարումը:
27 եպիսկոպոսներ Վեհափառին հավատարմության հայտարարություն են տարածել:
«Մեր ձևով» շարժումը հայտարարել է հոսանքի սակագնի նվազեցման համապետական ստորագրահավաքի մեկնարկի մասին:
Սամվել Կարապետյանի՝ ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքը վարույթ է ընդունվել
Փաշիկ Ալավերդյանը հեռացվել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
Արցախի Քարվաճառի և Բերձորի լեռնային հատվածներում հրդեհներ են բռնկվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահի ներկայացուցիչները քննարկել են Ուկրաինայի հարցով ամերիկյան պլանը:
Իսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլին, մի շարք երկրներ բոյկոտել են:
