Մեղրիի հետ կապված կա կորած փաստաթուղթ, որն ունեցել է «Հոկտեմբերի 27-»-ի վարկածներից մեկը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ զրուցել ենք ԼՂ հակամարտության կարգավորման
հրապարակված բանակցային փաստաթղթերի, եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների և
ներքաղաքական իրավիճակի մասին։

Նա նշեց, որ հրապարակված փաստաթղթերում
բացահայտում չկար, քանի որ իր ամբողջ կյանքը՝ 90-ականներից սկսած, անցել է ամբողջ տեղեկատվությանը
մոտ լինելով։

«Շատ են քննարկվել այս հարցերը,
բայց վերջին անգամ ամբողջության մեջ  մեզ հասանելի
է դարձել, երբ հանրապետության վարչապետը քննիչ հանձնաժողովում մանրամասն ներկայացրեց
ամբողջ էն փաթեթը, որը հիմա ամբողջությամբ ներկայացվեց հանրությանը, որի պահանջն անընդհատ
կար: Էդ ամբողջը ներկայացնելուց հետո հիմա ինձ համար շատ հետաքրքիր է՝ պատասխանները
որտեղ են գտնվում։ Բանակցային գործընթացները բերելու են նրան, այն նպատակների իրականացմանը,
որը դրված է եղել 90-ականներից՝ ԼՂ հարցի լուծման հիմքում, որովհետև անընդհատ խոսվում
է էս ժամանակաշրջանը, էն ժամանակաշրջանը, ունեինք հրաշալի առաջարկներ, մերժեց Ադրբեջանը,
մերժեցինք մենք և այլն, բայց վերջին շրջանում անընդհատ խոսում են առաջարկների փաթեթների
մասին, ընդհուպ 19 թվականի առաջարկների մասին, որտեղ այդ լուծումները նախկինում արդեն
պետք է տրված լինեին անցած երեք նախագահների կողմից»,- ասաց պատգամավորը։

 «Հանրապետություն» կուսակցության նախագահը փաստաթղթերում
 Մեղրիի տարբերակի մասին ասել է.
«Պնդումները, թե Հոկտեմբերի
27-ը կապ չունի Մեղրիի տարբերակի հետ և «ուչաստկովիի» գործ է, ոչ միայն անհիմն, այլև
կասկածելի են դառնում»: Հարցին՝ կիսո՞ւմ է արդյոք այս տեսակետը, պատգամավորն ասաց,
որ ինքը մինչև հիմա ապրում է այն հույսով, որ «Հոկտեմբերի 27-ը» պետք է բացահայտվի,
և ամեն ինչ անում է դրա բացահայտման համար:

««Հոկտեմբերի 27-ը» անընդհատ
ուղեկցում է  մեր սերնդին, որը կապված է եղել
երկրի անվտանգային միջավայրի կայացման հետ՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ։
Հիմնական վարկածներից մեկը դա է։ Չորեքշաբթի օրը, երբ վարչապետը բացահայտեց տվյալ փաստաթղթի
չգոյությունը, դա արդեն հիմք է տալիս կասկածելու, որ չգոյությունը կապված է ինչ-որ
մի առեղծվածի հետ. մեզ համար դա «Հոկտեմբերի 27-ն» է»
,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

Leave a Comment