Բացվեց Անդրեյ Շուգարովի անհատական ցուցահանդեսը

Անդրեյ Շուգարովի արվեստը ձևավորվում է հայկական գեղանկարչական ավանդույթից և իրականության հետ նրա կենդանի, զգայական կապից։ Դեկտեմբերի 5֊ին տեղի ունեցավ նկարչի «Ակադեմիական ավանդույթ. հարաբերությունների շղթան» ցուցահանդեսը։

Ցուցադրված աշխատանքները բացահայտում են, ակադեմիական արվեստի շարունակականությունը, այն ներկայացնելով որպես մտածողություն՝ առաջարկելով ավանդույթը տեսնել որպես ձևերի, հիշողության և հարաբերությունների գիտակցված զարգացում։

Ցուցահանդեսը նվիրված է հայ մեծանուն գեղանկարիչ Էդվարդ Իսաբեկյանի հիշատակին

Այցելուները մինչև դեկտեմբերի 26֊ը հնարավորություն կունենան Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Բոյաջյան ցուցասրահում անձամբ ծանոթանալ վաստակաշատ նկարչի գործերին։

Leave a Comment