Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց իրանի դեսպանը

Դեկտեմբեր 05,2025 19:45

Այսօր՝ Ուրբաթ, 5 Դեկտեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի Հանրապետութեան մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանի։

Հանդիպման ընթացքին քննարկումի նիւթ դարձան Պապին Լիբանան այցելութեան, Լիբանանի այժմու կացութեան, Իրանի հայ համայնքին, Հայաստան֊Իրան յարաբերութեան եւ յատկապէս Զանգեզուրի միջանցքի առնչուած հարցեր։

Աւարտին, դեսպանը Վեհափառ Հայրապետը հրաւիրեց Իրան այցելութիւն տալու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment