5 դեկտեմբերի 2025 – 19:00 AMT
PanARMENIAN.Net – Netflix streeming–ծառայությունը հայտարարել է, որ 82․7 մլրդ դոլարով գնում է Warner Bros–ը
«Այսօր Netflix և Warner Bros. Discovery‑ն հայտնել են, որ ստորագրվել է վերջնական համաձայնագիր, ըստ որի Netflix‑ը ձեռք է բերում Warner Bros‑ը, այդ թվում նրա կինո‑ և հեռուստաընկերությունները, HBOMax‑ը և HBO‑ն»,–ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, գրում է Meduza-ն։
Netflix‑ը նշել է, որ այս գործարքը միավորում է «լավագույն սթրիմինգային ծառայությունը» և Warner Bros‑ի հարուստ ժառանգությունը։ «The Big Bang Theory», «The Sopranos», «Game of Thrones», ինչպես նաև DC Comics-ի նախագծերը կընդգրկվեն Netflix–ի ցանկում։
«Մեր առաքելությունը միշտ եղել է զվարճացնել աշխարհը։ Միավորելով Warner Bros‑ի հիանալի ֆիլմերի և սերիալների գրադարանը — հին դասականներից, ինչպես «Casablanca» և «CitizenKane», մինչև ժամանակակից սիրելի շարքեր, ինչպես «HarryPotter» և «Friends», մենք կկարողանանք այս առաքելությունը անել ավելի արդյունավետ» — հայտարարել է Netflix–ի գործադիր տնօրեն Թեդ Սառանդոսը։
Reuters–ը նշում է, որ այս ձեռքբերումը կարող է փոխել դիրքերը Հոլիվուդում՝ ամրացնելով Netflix–ի գերակայությունը։ Նախկինում համաշխարհային 130 միլիոն բաժանորդ ունեցող HBOMax–ը, ըստ ամենայնի, կդառնա Netflix–ի մաս։ Սակայն համաձայնագրին հավանաբար անհրաժեշտ է անցնել հակամենաշնորհային ստուգում Եվրոպայում և ԱՄՆ–ում։