5 դեկտեմբերի 2025 – 18:54 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին Բեռլինում նախատեսում է հանդիպում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Այս մասին նշված է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Սեբաստիան Հիլլեի հրապարակած հաղորդագրության մեջ, հայտնում է Radar Armenia-ն։
«Կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային հարցեր և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»,– ասվում է հաղորդագրության մեջ։