ՀՀ–ն դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ

ՀՀ–ն դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ

5 դեկտեմբերի 2025 – 18:18 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 4-ին Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 20-րդ նիստում Հայաստանն ընտրվել է 20-րդ նստաշրջանի փոխնախագահ։

Կոմիտեն որոշում է ընդունել «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախմբին ուժեղացված պաշտպանության կարգավիճակի շնորհման հայտադիմում պատրաստելու նպատակով Հայաստանին տրամադրված միջազգային օժանդակության շրջանակներում իրականացված ծրագիրն ամփոփելու վերաբերյալ։

Իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեին՝ տրամադրված միջազգային օժանդակության ծրագրի համար և գնահատանք հայտնեց քարտուղարությանը՝ սերտ և արդյունավետ համագործակցության կապակցությամբ։

Նա անդրադարձել է ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին և ընդգծել, որ Հայաստանը քարտուղարությանն է ներկայացրել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտը։

Նստաշրջանի ընթացքում կոմիտեն դիտարկել է նաև 1954թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության քարտուղարության զեկույցը, միջազգային օժանդակության մեխանիզմի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, այս կապակցությամբ ստացված նոր դիմումները։ Անդամ երկրների հայտերի հիմքով՝ Կոմիտեն ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհեց մի շարք մշակութային օբյեկտների։

Leave a Comment