Բուայե. Կաթողիկոսի ներկայությունը մեզ կրկին հիշեցնում է, որ այս պայքարն արդար է և պետք է շարունակվի

Բուայե. Կաթողիկոսի ներկայությունը մեզ կրկին հիշեցնում է, որ այս պայքարն արդար է և պետք է շարունակվի

5 դեկտեմբերի 2025 – 17:55 AMT

PanARMENIAN.Net – Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Մարսել քաղաքի Դենիզ դեպարտամենտի զբոսայգու Հայկական այգում տեղի ունեցած միջոցառմանը, որին մասնակցել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ասել է, որ սա մի հնարավորություն էր վերահաստատելու Ֆրանսիայի բարեկամությունը Հայաստանի հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Տարիներ շարունակ պայքարել եմ պաշտպանելու հայ ժողովրդին, նրա վիրավոր հիշողությունը, նրա մշակույթը, նրա ազատությունը, նրա ճշմարտության ճանաչումը և նրա անվտանգությունը, մասնավորապես Արցախում։ Եվ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայությունը մեզ կրկին հիշեցնում է, որ այդ պայքարն արդար է, անհրաժեշտ է և պետք է շարունակվի», – ասվում է գրառման մեջ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի խորհրդի և Էքս-Մարսել-Պրովանսի նախագահ Մարտին Վասալը, Մարսելի 11-րդ և 12-րդ թաղամասերի թաղապետ Սիլվեն Սուվեստրը, Մարսելի 4-րդ և 5-րդ թաղամասերի թաղապետ Մարին Պուստորինոն, «ՀԲԸՄ-Մարսել» կազմակերպության նախագահ Ավրորա Բրունան, ինչպես նաև բազմաթիվ այլ պաշտոնյաներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մարսելում՝ «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում, հայտարարել է, որ խիստ մտահոգիչ է ներկայիս իշխանությունների կողմից իրականացվող հակեկեղեցական քաղաքականությունը։

Leave a Comment