Էներգախնայող շենքեր՝ ապագայի ներդրում. «Քո ձայնը»

Ինչպե՞ս կառուցել կամ նորոգել տուն այնպես, որ այն չդառնա «էներգետիկ աղքատ»։

Համաշխարհային բանկը մշակել է նոր ուղեցույց՝ Green Building Guidebook («Կանաչ շենքերի նախագծման ուղեցույց»), որտեղ ներկայացված են գործնական լուծումներ՝ շենքերը ավելի էներգաարդյունավետ և կայուն դարձնելու համար։ Ուղեցույցը կարևոր է ոչ միայն ճարտարապետների և նախագծողների, այլև բոլոր նրանց համար, ովքեր տուն են կառուցում, նորոգում կամ ստեղծում են կոմերցիոն տարածք և ցանկանում են հետագայում էապես նվազեցնել ջեռուցման և սառեցման ծախսերը։

«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են՝ Վազգեն Սեդրակյան ՝ Համաշխարհային բանկի նոր ուղեցույցի համահեղինակ, Վահրամ Ջալալյան՝ ՄԱԶԾ շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համակարգող։

Leave a Comment