ԵԱՍՄ հիմնարկի պատասխանատուն կտուգանվի աղբ այրելու համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ այսօր սոցիալական ցանցում հրապարակված «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից աղբի այրման վերաբերյալ տեսանյութի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։

«Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից տարածքում կենցաղային և սպառման թափոններ այրող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների սանմաքրման խմբավար-պատասխանատու անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի հիմքով կնշանակվի վարչական տուգանք՝ 200 հազար դրամի չափով»,- նշվում է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment