Եթե ժամանակին ընդդիմադիրի մեզի անալիզը վատը լիներ, ԵԽ-ն կալեկոծվեր․ չեք տեսնո՞ւմ՝ Նիկոլն ինչ է անում

Նիկոլ Փաշինյանը բարոյական կարմիր գիծ չունի, արդեն հին ձևերով են գործ կարում՝ մարդու գրպանը թմրանյութ գցելով: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Արշակ Սրբազանի կալանավորմանն ու նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթին:

«Հին ժամանակներում մոդա էր մարդու ջեբը պլան գցելը, հետո դա էնքան ծիծաղելու «տրյուկ» դարձավ, որ էլ գործուն միջոց չէր, բայց Փաշինյանը չի խորշում իջնել «պլենդուզից» տասը շերտ ներքև, սրանք «դնո» չունեն, ոչ մի բարոյական կարմիր գիծ չունեն: 7 տարվա վաղեմության ծիծաղալու գործ են բացել: Չեմ զարմանա, որ Փաշինյանը վաղը մարդկանց կկալանավորի արդեն առանց մեղադրանքի, ասելու ա՝ էդպես եմ հարմար գտնում, ինքը դա անելու ա: Փաշինյանը օրակարգ ունի, դրանից մի միլիմետր չշեղվելով՝ գնում ա առաջ»:

Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, որ իրեն ավելի շատ ապշեցնում է միջազգային հանրության լռությունը:

«Հայաստանում բացահայտ «բեսպրեդել» ա, 4-րդ սրբազանն է կալանավայրում,  իսկ ողջ քրիստոնյա աշխարհն ու միջազգային հանրությունը լուռ են: Ժամանակին ԵԽ պատգամավորները ալեկոծվում էին, երբ ՀՀ-ում որևէ ընդդիմադիր գործիչ գրիպ էր ընկնում կամ մեզի անալիզը լավը չէր լինում, էլ բանաձև էին ընդունում, էլ հայտարարություն, ՀՀ-ին զրկում ձայնի իրավունքից, հիմա ինչու են «քարտ-բլանշ» տվել Փաշինյանին»:

Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ Փաշինյանը միջազգային կառույցների ձեռքին հարմար գործիք է այս տարածաշրջանում վերջիններիս նպատակները կյանքի կոչելու համար, հենց դա է նրանց լռության պատճառը:

«Դեռևս հնարավոր չի կասեցնել այս անկումը, էս պահին որևէ գործուն քայլ չեմ տեսնում, որը կկասեցնի էս փլուզումը: Բարոյալքման հատակն ենք հասել, Նիկոլը հայի ԴՆԹ-ն ա ոչնչացնում»։

Հասմիկ Կիրակոսյան

–00—ՅՄ

Leave a Comment