Դեկտեմբերի 4-ին ՍիվիլՆեթի և վրացական Myth Detector փաստերի ստուգման հարթանկը Երևանում համատեղ տարածաշրջանային համաժողով անցկացրին։ Մեկօրյա ֆորումը միավորեց լրագրողների, մեդիա փորձագետների և քաղաքագետների՝ քննարկելու տարածաշրջանային ապատեղեկատվական միտումները, մեդիայի դերը ճգնաժամային իրավիճակներում և փաստերի ստուգման ժամանակակից գործիքները։