Վարչապետի որոշմամբ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 8-12-ը կգործուղվի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները «Fieldfisher LLP» իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում են հրապարակված որոշումից: Դեկտեմբերի 15-18-ն Անդրեասյանը Լոնդոնից կմեկնի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Միջազգային արդարադատության դատարանում քննվող երկու գործերի շրջանակներում ընթացակարգային հարցերի վերաբերյալ տեսակետները ներկայացնելու համար։ *** Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Փաստաթղթի կետերից մեկը նախատեսում է «TRIPP» նախագծի գործարկումը՝ տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու նպատակով։