5 դեկտեմբերի 2025 – 14:38 AMT
PanARMENIAN.Net – Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի, ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի ուղեկցությամբ, հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Վերնոն Քոքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Շարունակելով նախարար Դաութիի օգոստոսյան այցը, որի ընթացքում հայտարարվել էր Միացյալ Թագավորություն–Հայաստան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մտադրության մասին, ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերը Երևանում է՝ բացելու Հայաստանից առաջին մշտական Պաշտպանության բաժինը։
«Սա վերահաստատում է ՄԹ-ի երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության նկատմամբ»,–ասվում է Հայաստանում ՄԹ դեսպանության հաղորդագրության մեջ։