Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ Արքեպիսկոպոսի և ազատազրկված եկեղեցականների ապօրինի հետապնդումները. Հայտարարություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 4-ին դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալության կապակցությամբ՝ «խստորեն դատապարտելով» տեղի ունեցածը։

Հայտարարությունում նշվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։

Սույն գործողությունն արտահայտությունն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի:

Բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց խախտված իրավունքները»։

Leave a Comment