
Դեկտեմբերի 10-ին աշխարհում` նշվում է Մարդու իրավունքների օրը, որի խորհուրդը՝ 1948 թվականին նույն օրը ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումն է: Վստահ եմ 1948 թվականին, երբ ընդունվում էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ոչ մեկի մտքով չէր անցնելու, որ դրա 9-րդ հոդվածով սահմանված կամայական կալանքի արգելքը նման կերպ անտեսվելու է, հերքվելու է, նսեմացվելու է 2025 թվականին՝ Հայաստանում: Պարզապես Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հանգեցրել է Սամվել Կարապետյանի հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի, քաղաքական հետապնդման և փաստացի պատանդի կարգավիճակին: