ԱՄՆ-ն մտադիր է բարելավել հարաբերությունները Հնդկաստանի հետ՝ խրախուսելու համար նրան ներդրում ունենալ տարածաշրջանային անվտանգության մեջ, նշված է ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ։
«Մենք պետք է շարունակենք բարելավել Հնդկաստանի հետ առևտրային և այլ հարաբերությունները ՝ խրախուսելու Նյու Դելիին իր ներդրումն ունենալ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում, այդ թվում՝ Ավստրալիայի, Ճապոնիայի և Միացյալ Նահանգների (QUAD) հետ շարունակական քառակողմ համագործակցության միջոցով», – ասվում է փաստաթղթում։