Գիտությունն ու կրթությունը հնարավոր չէ բաժանել, նրանք զարգանում են համատեղ․ «Մտքի ուժը»

Զարգացնել գիտությունն ու կրթությունը՝ համատեղ․

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, համանուն կենտրոնի ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Միքայել Ալեքսանյանը կարծում է, որ գործնականում գիտությունն ու կրթությունը հնարավոր չէ իրարից բաժանել։

2025թ․ մայր բուհի ֆիզիկայի ինստիտուտում տեղի ունեցավ լուրջ կառուցվածքային փոփոխություն։ Համադրելով կրթության և գիտության ուղղությունները՝ ստեղծեցին գիտակրթական կենտրոն։ Այդ տրամաբանությամբ էլ վերանվանվեցին և նույն անունով կոչվեցին ամբիոնն ու կենտրոնը։ Գիտակրթական հաստատությունների միացումը միանշանակ չի ընդունվում։ Հաճախ քննադատությունների է հանդիպում։ Այդուհանդերձ, որքանո՞ վ արդյունավետ կլինի դրանց համատեղ զարգացումը։ ԵՊՀ դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Տիգրան Զալինյանի կարծիքով էլ գիտությունն ու կրթությունը պետք է միասին զարգանան։

Միքայել Ալեքսանյան

Նյութագիտություն ու նանոտեխնոլոգիաներ․ երկուսն էլ Հայաստանում զարգացում ունեն։ Նյութագիտությունը Հայաստանում բարձր հիմքերի վրա է դրված՝ վստահեցնում է Միքայել Ալեքսանյանը։ Հստակեցնում է՝ մեր օրերում պարզապես հնարավոր չէ նյութագիտությանն ուշադրություն չդարձնել։

Ժամանակակից երկչափ նյութերի էլեկտրաօպտիկական հատկություններն է ուսումնասիրում ԵՊՀ դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Տիգրան Զալինյանը։ Հիմնականում  տեսական հետազոտոթյուններ են, որոնք նորագույն մեթոդներով են աշխատում։ Տիգրան Զալինյանը համամիտ չէ այն դիտարկման հետ, որ տեսական գիտությունը ձանձրալի է։

Տիգրան Զալինյան

Հաշվարկային նյութագիտությունը ոլորտ է, որտեղ գերհզոր համակարգիչներ ու  համակարգչային գիտություններ են ուսումնասիրում։ Դրանք օգտագործվում են ֆիզիկայի ու քիմայի մեջ՝  նյութագիտությունում։ 

ԵՊՀ հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանը կարևորում է գիտության այս ենթաճյուղի զարգացումը։ Գիտական հետազոտություններն առանց սարքերի հնարավոր չէ պատկերացնել։

Գևորգ Շահխաթունին ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի նյութագիտության և նանոտեխնոլոգիայի կենտրոնի գիտաշխատող է։ Ընդգծում է՝ վերջին շրջանում կենտրոնը համալրվում է նոր սարք-սարքավորումներով:

Leave a Comment