ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին երկամսյա կալանք տալուց հետո տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որը չնայած արդարադատության նախարարությանն է պատկանում, բայց գտնվում է ԱԱԾ շենքում ու ժողովրդի շրջանում հայտնի է իբրև «ԿԳԲ-ի պադվալ»։ Այս մասին 24News-ին հայտնեց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ այս պահին այդ նույն բանտում են գտնվում Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է գտնվում նաև հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
–00—ՅՄ