Թրամփը հույս է հայտնել, որ կկարողանա վերջ դնել ուկրաինական հակամարտությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է ջանքեր գործադրել ուկրաինական հակամարտության կարգավորման համար և կարծում է, որ կարող է դրան հասնել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք դրա վրա շատ լարված ենք աշխատում և պետք է կանգնեցնենք այն», – ասել է նա Սպիտակ տան մոտ սուրբծննդյան եղևնու լույսերը վառելու արարողության ժամանակ:

Նախագահը հայտարարել է, որ ներկայումս իր երկիրը անվտանգ է, և բնակչությունը կարող է հանգիստ նշել Սուրբ Ծնունդն ու նոր տարին:

«Որպես ազգ՝ մենք կարող ենք շատ բաների համար շնորհակալ լինել», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Մոսկվայում դեկտեմբերի 2-ին կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ: Թրամփը հանդիպման մասին խոսելիս ասել էր, որ Մոսկվայում ամերիկյան պատվիրակության բանակցություններն ուկրաինական կարգավորման շուրջ լավ են անցել:

Leave a Comment