Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 846-ի, 547 մարդու որոնումները շարունակվում են, իսկ ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, հայտնում են Ինդոնեզիայի իշխանությունները։
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում տեղացած ուժեղ անձրևների պատճառով ջրհեղեղներ և սողանքներ են տեղի ունեցել։ Իշխանությունները նախկինում հայտնել էին աղետի հետևանքով 837 մահվան դեպքի մասին։
«Աղետի հետևանքների ամփոփում. զոհվել է 846 մարդ, անհետ կորել է 547 մարդ, տուժել է 2700 մարդ», – հաղորդել է Ինդոնեզիայի ազգային աղետների կառավարման գործակալությունը: