Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում ընթանում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատավորն է՝ Մասիս Մելքոնյանը։
«Գնում եմ վերցնեմ երկամսյա կալանքի որոշումը: Վստահ եմ՝ արդեն կա որոշումը, դրված է, մտնենք, վերցնենք»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը: Նա նշեց, որ սա քաղաքական որոշում է, վարույթն առնչություն չունի իրավաբանության հետ: