Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցի պատարագին

«Կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի»,- ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութով հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երեկ Փաշինյանը հաստատել էր՝ պատարագների գնում է պայմանով, որ այնտեղ Վեհափառի անունը չհնչի, իսկ այդ հարցը կարգավորելու գործին կարող է խառնվել նաև Ազգային անվտանգության ծառայությունը։

Շիրակի թեմում 24 քահանաներ են ծառայություն մատուցում: Արդյո՞ք երկրաշարժի զոհերի հիշատակի օրը վարչապետը Գյումրիում կգտնի հոգևորականի, որ պատարագ կմատուցի առանց Գարեգին Երկրորդի անվան հիշատակության, հստակ չէ:

Leave a Comment