Արշակ սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։
«Տարբեր անձինք ուղղակի կասկած են հայտնել, որ ուսապարկի մեջ հայտնված թմրանյութը Արշակ սրբազանն է դրել։ Ենթադրել են։ 2018 թ–ից քննվող գործի վերջին նիստը 2025–ի հուլիսին է եղել, և երեկ ստեղծվել է քննչական խումբ։ 7 տարի է քննում են, թե թմրանյութն ինչպես է հայտնվել ուսապարկում, քննել–քննել են, էդպես էլ չեն հասկացել»,– ասաց պաշտպանը։