Հինգշաբթի օրը ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում ոչնչացրել են թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող նավ, հաղորդում է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավը թմրանյութեր էր տեղափոխում և շարժվում էր Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով։ Նավի վրա չորս նարկոահաբեկիչ կար. նրանք սպանվել են»,-ասվում է հրամանատարության՝ X-ում արված հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը շուտով կսկսի հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին՝ Լատինական Ամերիկայում թմրավաճառության դեմ պայքարի շրջանակներում։
ԱՄՆ-ը անհիմն մեղադրում է Վենեսուելային թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի անբավարարության մեջ: ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծով են ուղարկել USS Gerald R. Ford ավիակիրի գլխավորությամբ նավերի հարվածային խումբ և ավելի քան 16,000 զինծառայող: