Ուկրաինան պատրաստ է ցանկացած զարգացման, ասել է Զելենսկին Մայամիում այսօրվա հանդիպումից առաջ

Ֆլորիդայում այսօր նախատեսված է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եւ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակության հանդիպումը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանդիպման հիմնական նպատակն է պարզել, թե ինչ է ասվել ԱՄՆ պատվիրակների եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։

«Մեր խնդիրն այժմ լիարժեք տեղեկատվություն ստանալ, թե ինչ է ասվել Ռուսաստանում [բանակցությունների ժամանակ], թե ինչ այլ պատրվակներ է գտել Պուտինը պատերազմը երկարաձգելու և Ուկրաինայի, մեզ վրա` մեր անկախության վրա ճնշում գործադրելու համար»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։

«Իհարկե, մենք մաքսիմալ կառուցողական կաշխատենք մեր բոլոր գործընկերների հետ՝ որպեսզի խաղաղությունը վերջապես լինի եւ որպեսզի հասնենք արժանապատիվ խաղաղության։ Միայն արժանապատիվ խաղաղությունն է իրական անվտանգություն նշանակում»,- ասել է նա։  

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես հաղորդել է BBC-ին,  հայտարարել էր, որ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջերադ Քուշների հետ Վլադիմիր Պուտինի Կրեմլում կայացած հանդիպումը լավ է անցել` միաժամանակ կասկած հայտնելով, որ այն որեւէ կոնկերտ արդյունքի կհանգեցնի։

Leave a Comment