500 մլն դրամ տրամադրվելու է մի կենտրոնի, որի գործառույթը կատարողներ կան․ Աննա Գրիգորյանը՝ քաղաքապետարանին

Երևանում բնակվող մարդկանց համար լրջագույն մարտահրավեր է այն խցանումները, որոնցում մեզանից յուրաքանչյուրս հայտնվում է ամեն աշխատանքային օրվա ընթացքում: Ժամերով կարող ենք կանգնել խցանումների մեջ: Բայց հիմա ի՞նչ է որոշել քաղաքապետարանը: Ստեղծում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ մանրամասնելով, թե որտեղ է կոռուպցիան․

«Այսինքն մի առանձին կենտրոն է ստեղծվում, որին տարեկան տրամադրվելու է մոտ 500 միլիոն դրամ: Սիրելի հայրենակիցներ, 500 միլիոն դրամ տրամադրվելու է մի կենտրոնի, որը պետք է իրականացնի որոշակի գործառույթներ, օրինակ, քաղաքային ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման և զարգացման պլանավորում կամ երթևեկության հոսքերի ուսումնասիրություն, վերլուծություն ու մոնիտորինգ: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսօրվա քաղաքապետարանի կառուցվածքի մեջ արդեն գոյություն ունեն նման ստորաբաժանումներ և կան համապատասխան մարդիկ, ովքեր այդ գործառույթներն իրականացնում են, ինչպես նաև Ներքին գործերի նախարարությունում կան համապատասխան ստորաբաժանումներ, որ այդ գործառույթները պետք է իրականացնեն»,- նշեց պատգամավորը։

Leave a Comment