Բագրատ Սրբազանն ամբողջական զորակցություն հայտնեց ձերբակալված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին

Բագրատ Սրբազանն ամբողջական զորակցություն հայտնեց քիչ առաջ ձերբակալված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին:

Նշենք՝ քիչ առաջ ձերբակալվել է Արշակ Սրբազանը։

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«News.5tv.am»-ի աղբյուրը հայտնում է, որ խոսքը «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասին է։ 

Մեր աղբյուրը հայտնեց, որ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք է տվել շարժման անդամներից մեկը:

Leave a Comment