ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Հատկանշական է, որ հերթական սրբազանի ձերբակալությունը տեղի է ունենում եվրահանձնակատար Կայա Կալասի հայտնի հայտարարությունից հետո, որ Հայաստանին պատրաստ են տրամադրել 15 միլիոն եվրո՝ ընտրություններից առաջ հիբրիդային հարձակումների հանդեպ դիմակայուն լինելու համար: Կալասը այդ հայտարարությունն անում էր արձանագրելով, թե իրենց գնահատմամբ, այն ցանցը, որ Մոլդովայի դեմ էր աշխատում, հիմա նաեւ Հայաստանի դեմ է:
Դե, իսկ Հայաստանի իշխանությունը, ինչպես հայտնի է, Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներին, որոնք չեն անցնում իր քաղաքական թրի տակով, որակել է որպես Հայաստանի դեմ աշխատող ԿԳԲ գործակալներ: Այսինքն, պաշտոնական Երեւանը Մայր Աթոռը վերագրել է Կալլասի «բացահայտած» ցանցին:
Այդպիսով, ըստ էության հնարավոր է ասել, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է եվրահանձնակատար Կալասի «բարձր հովանու ներքո»: