Թոշակառուն միս ուտելու իրավունք ունի՞․ Հրայր Կամենդատյան

4 Դեկտեմբերի, 2025

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․

«Հարգելի տարեցներ,10 400 դրամը ինչ կտա թոշակառուին՞։

Եկեք հանգիստ քննարկենք՝ ըստ ապրանքների գների։

Միս տավարի՝ 1կիլոգրամի գինը՝ 4000 դրամ։

Այսինքն, էս խաբեբան չի պատկերացնում, թե թոշակառուն միս ուտելու իրավունք ունի՞։

Ելնելով այս խաբեբայի նախկին մտքի գոհարներից, կարելի է մեջբերել ,որ միս չկա, խառը կանաչի կերեք։ Այ հարամ լինի քո ամենօրյա կերածը, եթե դու տարեցներին զրկում ես ուտելիքից»։

Leave a Comment