Բռնցքամարտի ԱԱ․ 3 հայ բռնցքամարտիկ սկեցին հաղթանակով

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հաղթանակով է մեկնարկում։ Այս մասին հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

71 կգ քաշային Արարատ Հարությունյանը իր մեկնարկային մենամարտում շատ վստահ առավելության հասավ Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի նկատմամբ։ Մեր մարզիկը բոլոր ռաունդներում գերազանց գործեց, իսկ 3-րդ ռաունդում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Հաղթանակ կշնորհվի նաև Վախթանգ Հարութունյանին և Նարեկ Մանասյանին, որոնց մրցակիցները կշռման արարողության ժամանակ ավելի քաշի պատճառով չեն համապատասխանել քաշային կարգին։

Leave a Comment