Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ Հանրակրթության վարչության հետ համատեղ, իրականացնում է 3–6 տարեկան երեխաների հուզական և մտավոր կարողությունների զարգացման նոր փորձնական ծրագիր։
Նախաձեռնության նպատակն է զարգացնել փոքրիկների կարողությունը ճանաչելու, հասկանալու և կառավարելու սեփական հույզերը։
Ծրագրում այս պահին ներառված է 184 երեխա։ Փորձնական փուլն ավարտելուց հետո ծրագիրը կներդրվի Երևանի բոլոր համայնքային նախակրթական հաստատություններում:
Մանրամասները՝ տեսանյութում: