Ռուսաստանը «լիովին և ամբողջությամբ» աջակցում է Հնդկաստանին ահաբեկչության դեմ պայքարում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today-ին տված հարցազրույցում։
«Մենք Հնդկաստանի լիիրավ դաշնակիցներն ենք, և մենք լիովին և ամբողջությամբ աջակցում ենք Հնդկաստանին ահաբեկչության դեմ պայքարում», – հայտարարել է պետության ղեկավարը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը նույնպես բազմիցս բախվել է ահաբեկչության հետ։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ահաբեկիչը կարող է լինել ազատության մարտիկ, նախագահը ընդգծել է, որ ազատությանը կարելի է հասնել միայն օրինական ճանապարհով։