Արցախի Քարվաճառի և Բերձորի շրջանների լեռնային հատվածներում հրդեհներ են բռնկվել

Օկուպացված Արցախի Քարվաճառի և Բերձորի շրջանների լեռնային հատվածներում հրդեհներ են բռնկվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ դրանց՝ հրդեհաշիջման աշխատանքներին երկու ուղղաթիռ է ներգրավվել։ Նշվում է, որ կրակի մարմանը խանգարում են տեղանիք բարդ ռելիեֆը և ուժեղ քամիները։

Քարվաճառի շրջանում հրդեհները բռնկվել էին դեկտեմբերի 1-ից։ Հուլիսին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում բռնկված հրդեհներն սպառնալիք էին ստեղծել հայկական պատմամշակութային ժառանգության շուրջ հարյուր հուշարձանի համար: Կրակի տարածման գոտում էին հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշի և մի շարք այլ գյուղերի շրջակայքում գտնվող հուշարձանները:

Leave a Comment