Ռուսաստանում արգելափակվել է FaceTime-ը | Factor.TV

Ռոսկոմնադզորը «սահմանափակող միջոցներ» է կիրառել Apple-ի տեսազանգեր կատարելու հավելվածի՝ FaceTime-ի դեմ։ Այս մասին Gazeta.ru-ին  հայտնել են Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունից, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ FaceTime-ը, ըստ Ռուսաստանի իրավապահ մարմինների, օգտագործվում է «երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու և իրականացնելու, դրանց իրականացնողներին  հավաքագրելու, ինչպես նաև մեր ժողովրդի դեմ խարդախություններ և այլ հանցագործություններ կատարելու համար»։

«Դրա հետ կապված՝ Ռոսկոմնադզորը սահմանափակող միջոցներ է ձեռնարկում FaceTime-ի նկատմամբ»,- հայտարարել է Ռոսկոմնադզորը։

Արգելափակման մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը չի նշվում։ Ռուսաստանում օգտատերերը FaceTime-ի հետ կապված խնդիրների մասին սկսել են բողոքել 2025 թվականի հոկտեմբերի կեսերից։

2025 թվականի օգոստոսին Ռոսկոմնադզորը հայտարարել էր, որ կարգելափակի WhatsApp-ում և Telegram-ում զանգերը: Գործակալությունը այս որոշումը բացատրել էր նրանով, որ այս մեսենջերները «դարձել են հիմնական ձայնային ծառայություններ, որոնք օգտագործվում են խաբեության և փող շորթելու, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիներին դիվերսիոն և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար»: Google Meet-ը՝ զանգերի և տեսաժողովների ծառայությունը, շուտով դարձավ ռուս օգտատերերի շրջանում ամենաշատ ներբեռնվող հավելվածներից մեկը: Օգոստոսի վերջից ի այն սկսել է Ռուսաստանում ընդհատումներով աշխատել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment