Բաքուն հույս ունի 2026 թվականին Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Սա պատմական տարի է. 30 տարվա հակամարտությունը վերջապես ավարտվել է, և մենք մոտ ենք խաղաղության պաշտոնականացմանը։
Վաշինգտոնում օգոստոսին կայացած գագաթնաժողովը հաստատեց երկու կողմերի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության պայմանագրին, բոլոր երկրների համատեղ ցանկությունը՝ շրջել էջը և սկսել տարածաշրջանային զարգացման մեջ նոր գլուխ։ Մենք ամբողջականացրել ենք խաղաղության պայմանագիրը։ Հաջորդ տարին նույնպես կարևոր է. մենք հույս ունենք պաշտոնականացնել խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ», – Ամիրբեկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանը պետք է լինի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և դրանից Անկախության հռչակագրին հղումների հեռացումը։
