Իրանի կառավարությունը պատրաստ է ջուր ձեռք բերել հարևան երկրներից՝ երաշտի հետևանքները մեղմելու նպատակով

Էներգետիկայի նախարար Աբբաս Ալիբադին, ինչպես փոխանցում է «Ֆարս» գործակալությունը, հայտարարել է․
«Եթե որևէ երկիր պատրաստ է ջուր վաճառել, մենք կգնենք այն»։

Նրա խոսքով՝ շարունակվող երաշտը և ջրի պաշարների նվազումը լուրջ ճնշում են գործադրում երկրի վրա, և կառավարությունը տարբեր լուծումներ է ուսումնասիրում՝ ներառյալ արտաքին աղբյուրներից ջուր ձեռք բերելու հնարավորությունը։

Leave a Comment