Ֆլիկը որոշակի դժգոհություն ունի Յամալի խաղից

Լամին Յամալը վնասվածքից հետո դեռ չի կարողանում վերադառնալ իր լավագույն մարզավիճակին, հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը որոշակի դժգոհություն ունի իսպանացու խաղից այն ժամանակ, երբ մրցակիցն է գնդակով ու պրեսինգ կիրառելու կարիք կա: «Աթլետիկոյի» դեմ խաղում դրվագներից մեկում նույն դժգոհությունն արտահայտել է նաև Ռաֆինյան:

Յամալն այս մրցաշրջանի մեկնարկում վնասվածքի պատճառով բաց էր թողել մի քանի խաղ:

Leave a Comment